Մայիսի 26-ին պաշտոնական այցով ՀՀ-ում կգտնվի Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն
19:20 - 23 մայիսի, 2025

Մայիսի 26-ին պաշտոնական այցով ՀՀ-ում կգտնվի Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն

Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և  Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել