Հունգարիայի ԱԳ նախարարը աշխատանքային այցով կգտնվի Հայաստանում
11:59 - 24 մայիսի, 2025

Հունգարիայի ԱԳ նախարարը աշխատանքային այցով կգտնվի Հայաստանում

Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման:

Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Երևանյան երկխոսության» քննարկումներին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել միջոցառման պաշտոնական կայքէջում և սոցիալական հարթակներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել