factor.am: Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ վնասվածքներ չկան, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ինչպես հայտնում են Factor.am լրատվամիջոցից, տեղեկությունը փոխանցել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղը հայտնել էինք, որ այսօր Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել է մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
comment.count (0)