Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանն առնչվող հարցեր
16:57 - 26 մայիսի, 2025

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանն առնչվող հարցեր

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Սլովակիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վլադիմիր Շիմոնյակի ղեկավարած պատվիրակությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Վլադիմիր Շիմոնյակին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Վլադիմիր Շիմոնյակի և Կարեն Բրուտյանի առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել