1lurer.am: Մեր երկու երկրների և մեր ժողովուրդների միջև հարաբերություններն արդեն իսկ մեծապես ռազմավարական են՝ հաշվի առնելով բոլոր այն համագործակցությունները, որոնք առկա են, Երևանում հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:
«Իմ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ մտադիր ենք ամենը թղթին հանձնել՝ նախապատրաստելով ռազմավարական գործընկերություն, որը պարզապես ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, բայց նաև նախատեսելու ապագա տասնամյակների համար այլ ծրագրեր ու նախագծեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում»,- ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
comment.count (0)