armenpress.am: Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Վարսեն Աղաբեկյանի դիտարկմամբ՝ Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը շատ իմաստուն որոշում է եղել, ինչը ցույց է տվել, որ Հայաստանը հետևում է միջազգային իրավունքին և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:
Այս մասին Վարսեն Աղաբեկյանը նշել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին՝ Վարսեն Աղաբեկյանը նշել է, որ այդ նույն խաղաղության համաձայնագիրը կարող է կրկնօրինակվել այլ հակամարտություններում։
«Կարծում եմ, որ երկու երկրներն էլ համաձայնության են եկել, որ ռազմական ուղին անհաջող է և ոչ մեկին ոչ մի տեղ չի տանի։ Կյանքեր փրկելու և երկրների ամբողջականությունը ընդհանուր առմամբ պահպանելու համար, կարծում եմ, որ նպատակը պետք է լինի խաղաղությունը։ Պատերազմը չպետք է լինի նպատակը։ Պատերազմը պետք է դադարեցվի, քանի որ պատերազմները կարող են միայն ավերածություններ և մահ բերել։ Այսպիսով, շատ բան կա սովորելու Հայաստանից ու Ադրբեջանից: Այն ձևը, որով նրանք վարվել են այս հարցում, որտեղ նրանք այսօր գտնվում են համաձայնագրի ստորագրման առումով, կարծում եմ, դա կարող է կրկնել այլուր: Բայց հիմքը պետք է լինի խաղաղություն հաստատելու անկեղծ մտադրությունը: Առանց դրա խաղաղություն չի լինի: Դա կլինի խաղաղության քողարկում, բայց ձեզ անհրաժեշտ է կայուն համաձայնագիր»,- ասաց նա:
Անդրադարձ կատարելով Հայաստանի կողմից 2024 թվականի հունիսի 21-ին Պաղեստինի Պետության ճանաչմանը՝ նախարար Աղաբեկյանը ընդգծել է, որ դա Երևանի կողմից շատ իմաստուն որոշում է եղել:
«Կարծում եմ՝ սա շատ իմաստուն որոշում էր, քանի որ Հայաստանը հետևում է միջազգային իրավունքին և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին և Պաղեստին պետությունը ճանաչելու իր միակ իրավունքին։ Այս ճանաչումը խորհրդանշական չէ։ Սա շատ կարևոր ճանաչում է, քանի որ այն Իսրայել պետությանը ասում է, որ աշխարհը, նրա մեծ մասը, ճանաչում է Պաղեստին պետության գոյությունը և հիմա ժամանակն է այդ պետությունը իրականություն դարձնել»,-շեշտել է նախարարը։
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Պաղեստինը տեսնում Իսրայելի հետ հակամարտության լուծումը՝ նախարար Աղաբեկյանը նշել է, որ Իսրայելի հետ հակամարտության լուծումը ամրագրված է միջազգային իրավունքում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)