Հունգարիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու շուրջ քննարկումներին |armenpress.am|
18:35 - 27 մայիսի, 2025

Հունգարիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու շուրջ քննարկումներին |armenpress.am|

armenpress.am: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն անդրադարձել է տարածված լուրերին այն մասին, որ Հունգարիան արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու մասին որոշումը։ 

Պետեր Սիյարտոն թեմային անդրադարձել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։  

Նա նշել է, որ Հունգարիան դեմ չէ Խաղաղության եվրոպական հիմնադրամից  Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելուն, սակայն հավելել է, որ բալանսը պահելու համար նույնքան օգնություն էլ պետք է հատկացվի Ադրբեջանին։ 

Սիյարտոն ասել է, որ Եվրամիությունը պետք է հաշվի առնի իրավիճակի անկայունությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցել են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ 

«Մեր խնդրանքն այն է եղել, որ Եվրամիությունը նույնչափ աջակցություն տրամադրի Ադրբեջանին։ Վերջին անգամ դա աշխատել է՝ 10 միլիոն եվրո հատկացվել է Հայաստանին, 10 միլիոն եվրո՝ Ադրբեջանին։ Այս անգամ էլ դա կարող է աշխատել»,- մանրամասնել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել