Հայկակ Արշամյանն ազատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից և ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
«Շնորհակալություն եմ հայտնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ, Հիմնադրամի միջազգային ցանցի գործընկերներին, նվիրատուներին, գործընկեր կազմակերպություններին և անհատներին և, իհարկե, Հիմնադրամի աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցային և նվիրական աշխատանքի համար: Վստահ եմ, որ աշխարհասփյուռ հայությունը կշարունակի աջակցել մեր հայրենիքի՝ կենսական նշանակություն ունեցող բոլոր ծրագրերին»,- գրել է Հ.Արշամյանը:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Հունգարիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։
comment.count (0)