Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում:
«Մասնավորապես՝ Ամիրյան փողոցում (Սարյան փողոցից եկող ուղղությամբ) հ.15/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը: Մեքենանների կանգառը կարգելվի նաև, Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա -Պարոնյան փողոցի փակուղի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա - Սրբ. Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ»,- նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ;
comment.count (0)