aysor.am։ Թեև այս պահին չկա որևէ իրավական հիմք նոր ՇՄԱԳ-ի համար, բնապահպանական անհանգստությունները շարունակում են մնալ, հարցին ի պատասխան ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
«Այս պահին չկա որևէ իրավական հիմք նոր ՇՄԱԳ-ի համար, բայց բնահապնական անհանգստությունները շարունակում են մնալ, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բնապահպանական տեսչությունն իրականացնի իր ստուգումները, բնապահպանության նախարարությունը ևս պետք է հետևողական լինի մինչև հանքի շահագործումը», - ասաց պատգամավորը:
Նա ընգծեց, որ խմբակցությունում չկա պառակտում և չի էլ եղել, պարզապես եղել են տարբեր կարծիքներ.
«Կարծում եմ՝ այսօր, եթե հարցնեք պատգամավորներից, ապա յուրաքանչյուրը կշարունակի պնդել իր կարծիքը»:
Հարցին՝ ինքն անձամբ ի՞նչ դիրքորոշում ունի՝ Խանդանյանն ասաց.
«Կարծում եմ՝ կան բազմաթիվ մտահոգություններ, ես մասնագետ չեմ, որպեսզի հասկանամ, որ մտահոգություններն են օբյեկտիվ, որոնք՝ ոչ, այնուամենայնիվ, կարծում եմ՝ այս ճանապարհով բավականաչափ ժամանակ կունենանք ուսումնասիրություններ անցկացնելու»:
comment.count (0)