Մեղադրանք առաջադրվեց Գյումրու «Դվին» ռեստորանի մենեջերին, խոհարարին եւ խոհարարի օգնականին |armtimes.com|
16:36 - 06 սեպտեմբերի, 2019

Մեղադրանք առաջադրվեց Գյումրու «Դվին» ռեստորանի մենեջերին, խոհարարին եւ խոհարարի օգնականին |armtimes.com|

armtimes.com: Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում արձանագրված սննդային թունավորման գրծով մեղադրանք է առաջադրվել ռեստորանի մենեջերին, խոհարարին, խոհարարի օգնականին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Այն է՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը», 2-րդ կետը՝ անզգուշությամբ վնաս է պատճառվել 2 կամ ավելի անձանց առողջությանը:

Հիշեցնենք, որ Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառուման ժամանակ, օգոստոսի 31-ին 19:50-ի դրությամբ հոսպիտալացվել էր 46 քաղաքացի, նրանցից 9-ը` մինչև 18 տարեկան, որոնք, ստանալով համապատասխան բժշկական միջամտություն, դուրս են գրվել հիվանդանոցից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել