Կոլումբիայի նախագահի թեկնածուի վրա կրակել են
 |factor.am|
10:36 - 08 հունիսի, 2025

Կոլումբիայի նախագահի թեկնածուի վրա կրակել են |factor.am|

factor.am: Շաբաթ օրը, հունիսի 7-ին, Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում զինված հարձակում է տեղի ունեցել նախագահի թեկնածու Միգել Ուրիբեի վրա։ Իշխանությունների և նրա կուսակցության ներկայացուցիչների տվյալներով՝ քաղաքական գործիչը կրակոցից վիրավորվել է նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ Ֆոնտիբոն թաղամասի այգում։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Ուրիբեն ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, փոխանցում է DW-ն։

Կոլումբիայի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ Իշխանությունները շարունակում են քննությունը՝ պարզելու՝ ձերբակալվածը հանցակիցներ ունեցել է, թե ոչ։

Նշենք, որ Կոլումբիայի կառավարությունն կտրուկ դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով «ոչ միայն քաղաքական գործչի դեմ ուղղված հանցագործություն, այլ նաև հարձակում ժողովրդավարության, կարծիքի ազատության և օրինական քաղաքական գործունեության դեմ»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը «ամենախիստ ձևով դատապարտում է կոլումբիացի սենատորի դեմ մահափորձը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել