tert.am: Կոլումբիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեաթերթիկների 100 տոկոսի նախնական հաշվարկից հետո ձայների 50,44 տոկոսով հաղթել է միացյալ ձախակողմյան ուժերի թեկնածու Գուստավո Պետրոն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կոլումբիայի Ազգային ընտրական խորհրդին։
Ազգային ընտրական խորհրդի տվյալներով՝ քվեաթերթիկների հաշվարկից հետո «Պատմական պակտ» սոցիալիստական դաշինքի թեկնածու Գուստավոր Պետրոն ստացել է 11,2 միլիոն ձայն կամ ձայների 50,44 տոկոսը՝ դառնալով Կոլումբիայի հաջորդ նապագահը։ Ընտրությունների երկրորդ փուլում Պետրոյի հակառակորդը՝ Ռոդոլֆո Էրնանդեսը, ստացել է ընտրողների 47,31 տոկոսի ձայները՝ ընդունելով իր պարտությունը։
Սոցիալիստների առաջնորդի հաղթանակը Կոլումբիայի նախագահական ընտրություններում պատմական է որակվել։ Պետրոյին հաղթանակի առթիվ արդեն շնորհավորել են Արգենտինայի, Մեքսիկայի, Բոլիվիայի, Վենեսուելայի, Հոնդուրասի, Նիկարագուայի, Չիլիի, Կուբայի և ԱՄՆ-ի նախագահները։
Գուստավո Պետրոյի հաղթանակով Բոգոտայի Նարինյո նախագահական պալատի ղեկավարությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ կանցնի Կոլումբիայում երկարամյա պարտիզանական շարժմանը մոտ կանգնած ձախակողմյան քաղաքական ուժերին։ 62-ամյա Պետրոն տնտեսագետ է և ապստամբական շարժման նախկին անդամ։ Նա եղել է սենատոր և երկրի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ։ Նա երրորդ անգամն է մասնակցում ընտրություներին և երկու անգամ ստիպված է եղել ապրել արտերկրում հարկադիր աքսորի պատճառով։
Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
comment.count (0)