tert.am: Կոլումբիայի քաղաքներում 9 օր տևած բողոքի ակցիաների ընթացքում անհայտ կորել է երկրի 379 քաղաքացի, հայտնում է Movice «Պետական հանցագործության զոհերի ազգային շարժում»-ը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Երկրում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել կառավարության առաջարկած հարկային բարեփոխումների պատճառով:
«Բռնի անհետացման աշխատանքային խմբի կազմակերպություններն ապրիլի 28-ի ցույցերի սկզբից մինչ օրս 379 անձանց տվյալներ են փոխանցել անհայտ կորածների որոնման բաժին և Կոլումբիայի օմբուդսմենի գրասենյակ»-տեղեկացրել է կազմակերպությունը:
comment.count (0)