Ճամբարակում շենքի պայթյունի զոհերի թիվը հասել է 2-ի: Հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակներում հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
«Սպուտնիկ Արմենիա»-ին ՆԳՆ-ից հայտնել են նաև, որ ևս 3 մարդու փնտրում են:
Հիշեցնենք, ըստ ՆԳՆ փրկարար ծառայության նախնական տվյալների, շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն։
comment.count (0)