armenpress.am: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը և 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյան։
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Ղուկասյանը, փլատակներից փրկարարները դուրս են բերել անհետացած 5 անձանցից 4-ի դիերը: Որոնվող քաղաքացիների մեջ է 1971 թվականին ծնված Արթուր Սարգսյանը, ում էլ, փրկարարներն, այս պահին փնտրում են:
Պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 11 անձ, որոնցից 3-ը տեղափոխվել են մայրաքաղաքի բուժհաստատություններ։ Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն։
comment.count (0)