Ճամբարակում փլատակների տակից ևս մեկ դի դուրս բերվեց. պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 5-ի |news.am|
19:08 - 11 հունիսի, 2025

Ճամբարակում փլատակների տակից ևս մեկ դի դուրս բերվեց. պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 5-ի |news.am|

news.am: Ճամբարակում շենքի փլատակներից տակից քիչ առաջ ևս մեկ դի դուրս բերվեց. զոհերի թիվը հասավ 5-ի։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը դեպքի վայրից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ․ կա 3 զոհ։ Ըստ տեղեկությունների՝ առնվազն եւս 2 հոգի փլատակներում է։ Նրանց փնտրում են։

Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 11 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել