1lurer.am: Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքների կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճամբարակում։
«Հանձնարարեցի իմ որոշմամբ ստեղծել կարիքները գնահատող աշխատանքային խումբ։
Հանձնարարեցի նաև մարզային բժշկական կենտրոններից ներգրավել հավելյալ բուժանձնակազմ և շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև անհրաժեշտ շինտեխնիկա՝ փրկարարական և վերականգնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով»,- գրել է մարզպետը։
Նշենք՝ հրշեջ-փրկարարները փլատակներից հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին. այդպիսով զոհերի թիվը հասել է 3-ի:
Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ: Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 10 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն:
comment.count (0)