Իսրայելը հարձակում է նախապատրաստում Իրանի դեմ. The New York Times
09:52 - 12 հունիսի, 2025

Իսրայելը հարձակում է նախապատրաստում Իրանի դեմ. The New York Times

Իսրայելը հարձակում է նախապատրաստում Իրանի դեմ: Այս մասին գրել է New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի և եվրոպացի անանուն պաշտոնյաների:

Պարբերականի փոխանցմամբ դեռևս պարզ չեն Իսրայելի գործողության մասշտաբները:

Նշվում է, որ հնարավոր հարձակման լուրերը հանգեցրել են նրան, որ ԱՄՆ-ն հետ է կանչել իր դիվանագետներին Իրաքում, ինչպես նաև թույլ է տվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորականների ընտանիքներին կամավոր լքել տարածաշրջանը:

Իսրայելի և Իրանի միջև լարվածությունն աճել է ամիսների ընթացում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համոզում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտվել այս պահից, երբ Իրանը, Իսրայելի համոզմամբ, խոցելի է հարվածի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել