Ինչպես է քվեարկել Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում Իրանի դեմ բանաձևին

 |factor.am|
22:13 - 12 հունիսի, 2025

Ինչպես է քվեարկել Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում Իրանի դեմ բանաձևին |factor.am|

factor.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը հինգշաբթի բանաձև է ընդունել, որով 20 տարվա ընթացքում առաջին անգամ դատապարտում է Իրանի կողմից իր պարտավորությունների «չկատարումը»։ Կառավարիչների խորհուրդը ՄԱԳԱՏԷ-ի քաղաքականության մշակման երկու մարմիններից մեկն է՝ անդամ պետությունների տարեկան Գլխավոր կոնֆերանսի հետ միասին։ Հայաստանը 2024-2025 թվականների խորհրդի 35 անդամ թվում է։

Իրանի դեմ ընդունված բանաձևին կողմ է քվեարկել 19 երկիր՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Արգենտինա, Ավստրալիա, Բելգիա, Էկվադոր, Ուկրաինա, Կանադա, Վրաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Մարոկկո, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Կոլումբիա։

Դեմ է քվեարկել երեք երկիր՝ Ռուսաստան, Չինաստան, Բուրկինա Ֆասո։

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել։ Ձեռնպահ քվեարկած երկրների թվում են նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հնդկաստանը, Պակիստանը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Բրազիլիան, Գանան, Թաիլանդը, Ալժիրը, Բանգլադեշը, ընդհանուր առմամբ՝ 11 երկիր։

Իրանի ԱԳՆ-ն և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարությունը որակելով որպես ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի քաղաքական դրդապատճառներով և իրավաբանորեն չարդարացված շահագործում՝ առանց որևէ տեխնիկական հիմքի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել