Իսրայելը պետք է սպասի խիստ պատժի․ Ալի Խամենեի |factor.am|
10:41 - 13 հունիսի, 2025

Իսրայելը պետք է սպասի խիստ պատժի․ Ալի Խամենեի |factor.am|

factor.am: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ուղերձ է հղել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումներից հետո, փոխանցում է Mehr գործակալությունը։

«Այսօր լուսաբացին սիոնիստական ​​ռեժիմը մեր սիրելի հողի վրա կատարեց նողկալի հանցագործություն՝ ավելի քան երբևէ բացահայտելով իր չար բնույթը, իր չար և արյունոտ ձեռքերով թիրախավորելով բնակելի թաղամասերը։ Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի: Աստծո կամոք, Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը չի թողնի, որ այն [Իսրայելը] անպատիժ մնա»,- ասվում է հայտարարության մեջ։

Խամենեին նշում է, որ «թշնամու հարձակումների ժամանակ մի քանի հրամանատարներ և գիտնականներ նահատակվել են, սակայն նրանց հաջորդներն անմիջապես կշարունակեն իրենց պարտականությունները»։ «Այս հանցագործությամբ սիոնիստական ​​ռեժիմն իր համար պատրաստել է դառը և ցավալի ճակատագիր, և կարժանանա դրան»,- նշել է նա։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանի տարածքին, որից հետո Իսրայելը փակել է իր օդային տարածքը:

Իսրայելի  բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Իսրանելի բանակը հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Իրանում ավելի քան 100 թիրախների: Գործողությանը մասնակցել է 200 կործանիչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել