Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին և Իրանին կոչ է անում անհամաձայնությունները լուծել երկխոսության ճանապարհով
11:55 - 13 հունիսի, 2025

Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին և Իրանին կոչ է անում անհամաձայնությունները լուծել երկխոսության ճանապարհով

Ադրբեջանը լուրջ անհանգստություն է հայտնում Իրանի տարածքում Իսրայելի ռազմական գործողության առնչությամբ։

«Վճռականորեն դատապարտում ենք իրադրության սրումը, կողմերին կոչ ենք անում տարաձայնությունները կարգավորել բացառապես միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, երկխոսության ճանապարհով եւ դիվանագիտական մեթոդներով»։

Հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման կարեւորությունը։ ԱԳՆ-ն ընդգծում է դիվանագիտական շփումների շարունակման անհրաժեշտությունը եւ միջազգային միխանիզմների շրջանակում ջանքերի գործադրումը՝ կանխելու էսկալացիայի հետագա սրումը Մերձավոր Արեւելքում։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։ Զոհվել են իրանցի ռազմական բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին եւ այլք։ 

Այս ռազմական գործողությունն Իսրայելը ձեռնարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններից 2 օր առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակցություն չունի օպերացիային, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես տեղյակ է եղել պլանավորվածի մասին։ Իրանը կարծում է, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության չէր կարող գործել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել