Եվրոպացի դիվանագետները Ժնևի բանակցություններից հետո հայտնել են առաջընթացի բացակայության մասին
 |azatutyun.am|
10:20 - 21 հունիսի, 2025

Եվրոպացի դիվանագետները Ժնևի բանակցություններից հետո հայտնել են առաջընթացի բացակայության մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գլխավորած դիվանագիտական ջանքերն ավարտվեցին ընդամենը «լուրջ մտահոգություն» արտահայտող հայտարարությամբ և նոր հանդիպման պատրաստակամությամբ։

Երեք երկրների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը Ժնևում մի քանի ժամ տևած բանակցություններ են վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմմին բանակցություններից հետո ասել է, որ հակված են շարունակել քննարկումներ և բանակցությունները Իրանի հետ:

Թեև բանակցություններն ավարտվել են առանց առաջընթացի, ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները տեսակետ են հայտնել, որ «բոլոր կողմերը պետք է զերծ մնան գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության նոր աճի, և հրատապորեն գտնեն բանակցային լուծում՝ երաշխավորելու համար, որ Իրանը երբեք չունենա կամ ձեռք չբերի միջուկային զենք»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել