factor.am: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հավաքված ապացույցները «դժվար թե հիմք հանդիսանան որևէ ռազմական գործողության համար»։ Այս մասն հայտարարել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
«Ռազմական գործողությունները, որտեղից էլ որ դրանք լինեն, քաղաքական որոշում են, որը որևէ կապ չունի մեր ասածի հետ», – CNN-ի Անդերսոն Քուփերի հետ հարցազրույցում ասել է Ռաֆայել Գրոսսին։
Իրանի դեմ առաջին հարվածների ալիքը սկսելուց հետո Իսրայելը մատնանշեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերջին զեկույցը, որը նշում էր, որ Իրանը ուրանը հարստացնում է ավելի բարձր մակարդակի, քան միջուկային զենքի ծրագրեր չունեցող այլ երկրները՝ խախտելով միջուկային զենքի չտարածման իր պարտավորությունները։
Գրոսսին միաժամանակ նշել է, որ չկար որևէ ցուցում «Իրանում միջուկային զենք արտադրելու համակարգված ծրագրի» մասին։ Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ Իրանը «շատ մոտ է» միջուկային զենք ունենալուն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)