Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին |armenpress.am|
12:05 - 21 հունիսի, 2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածել են Իրանում տասնյակ թիրախների, այդ թվում՝ Սպահանի միջուկային օբյեկտի և չորս հրթիռային կայանի։

Այս մասին հայտնել են Իսրայելի պաշտպանության ուժերը։

Իսրայելի զինված ուժերի տվյալներով՝ հարձակումներին, ինչպես նախորդ օրը, մասնակցել է մոտ 50 իսրայելական ռազմաօդային ուժի կործանիչ, որոնք նետել են 150 միավոր զինամթերք։

Սպահանի միջուկային օբյեկտին հարվածելու մասին նախկինում հաղորդել էին իրանական լրատվամիջոցները։ Այն հարվածների է ենթարկվել զինված հակամարտության առաջին օրվանից։ «Համալիրի տարածքում նույնպես հարձակման են ենթարկվել ցենտրիֆուգային կայան և այլ ռազմական թիրախներ», - ասվում է հայտարարության մեջ։

Հարվածներ են հասցվել նաև Իսրայել անօդաչու սարքեր արձակելու համար օգտագործվող բեռնատարներին, ինչպես նաև բալիստիկ հրթիռների պահեստավորման և արձակման վայրերին, ռադարներին և հակաօդային պաշտպանության կայաններին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել