Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվին։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի ամբողջ տարածքը գտնվում է Իրանի հրթիռակոծության տակ։
«Տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի Պետության ուղղությամբ։ Խնդրում ենք շարունակել հետևել Թիկունքի հրամանատարության եւ ձեզ ուղարկված ցուցումներին։ Ձեր լսած պայթյունները պայմանավորված են կասեցումներով կամ ընկած հրթիռներով»,- բնակչությանն է դիմել Բանակը՝ նշելով, որ օդային պաշտպանության համակարգը այժմ զբաղված է արձակված հրթիռների հայտնաբերմամբ եւ կասեցմամբ։
Իրանական IRNA գործակալությունը գրում է, որ մի քանի հրթիռ ընկել է Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքի վրա։
Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։ Զոհվել են իրանցի ռազմական բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին եւ այլք։
Այս ռազմական գործողությունն Իսրայելը ձեռնարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններից 2 օր առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակցություն չունի օպերացիային, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես տեղյակ է եղել պլանավորվածի մասին։ Իրանը կարծում է, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության չէր կարող գործել։
Լուսանկարը՝ AP / Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվը Իրանի հրթիռակոծության ժամանակ, 13.06.2025
comment.count (0)