Իրանի ու Իսրայելի միջեւ ռազմական էսկալացիան չի դադարել ողջ գիշեր։
Իրանը երկու փուլով (ընդհանուր 4) նոր ինտենսիվ հարվածներ է հասցրել Իսրայելի տարբեր հատվածների՝ այդ թվում կիրառելով բալիստիկ հրթիռներ, Իսրայելն, իր հերթին կիրառել է ռազմական կործանիչներ։
Իսրայելը հայտնել է իր երկրում բնակելի շենքերի հրթիռակոծման մասին՝ նշելով, որ 2 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել։ Իրանը հայտնում է մոտ 8 տասնյակ զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին։
Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդում է, որ միլիոնավոր մարդիկ շարունակում են վազել ապաստարաններ, քանի որ Իրանը շարունակում է բալիստիկ հրթիռներ արձակել։
Իրանական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ Իսրայելը թիրախավորել է Մեհրաբադի օդանավակայանը։
The Jerusalem Post-ը, հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին, նշում է, որ ոչնչացվել է Թավրիզի ավիաբազան։
Լուսանկարներում՝ Թել Ավիվը՝ իրանական հարձակման ժամանակ։
comment.count (0)