ԱՄՆ-ի օդային պաշտպանական համակարգերն ու ռազմածովային կործանիչը օգնել են Իսրայելին խոցել Իրանից արձակված բալիստիկ հրթիռները։ Ինչպես փոխանցում է AFP-ն՝ այս մասին ասել են ամերիկացի պաշտոնյաները։
Նշվում է, որ ամերիկյան կործանիչներն այժմ հերթապահում են Միջին Արևելքի երկնքում՝ պաշտպանելու անձնակազմը և ռազմական օբյեկտները, իսկ տարածաշրջանում գտնվող օդային բազաներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։
Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։
Իրանի ու Իսրայելի միջեւ ռազմական էսկալացիան չի դադարել նաև հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը։
Իրանը երկու փուլով (ընդհանուր 4) նոր ինտենսիվ հարվածներ է հասցրել Իսրայելի տարբեր հատվածների՝ այդ թվում կիրառելով բալիստիկ հրթիռներ, Իսրայելն, իր հերթին կիրառել է ռազմական կործանիչներ։
Հայտնում են, որ Իսրայելում զոհվել է 2 մարդ, 20-ը՝ վիրավորվել։ Իրանը հայտնում է մոտ 8 տասնյակ զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին։
Լուսանկարում՝ Երուսաղեմի երկնքում պայթուններն են։
comment.count (0)