ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ
 |hetq.am|
12:31 - 14 հունիսի, 2025

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ |hetq.am|

hetq.am: Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված էր հունիսի 15-ին, դեռևս չի չեղարկվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Դեռևս հստակ չէ, թե այս հարցով մենք ինչ որոշում կընդունենք հունիսի 15-ի մասով»,- նրա խոսքերը մեջբերել է TACC-ը՝ հղում անելով իրանական NourNews գործակալությանը։ Ավելի վաղ Բաղային հայտարարել էր, որ իսրայելական հարձակումից հետո Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններն անիմաստ են դարձել:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նաև աշխարհում յուրաքանչյուր ոք, չի հավատա, որ սիոնիստական ռեժիմը (ի նկատի ունի Իսրայելին՝ խմբ.) կարողացավ նման անխոհեմ ագրեսիա իրականացնել և պատերազմ հրահրել տարածաշրջանում՝ առանց ԱՄՆ-ի հետ համագործակցության, նրանց հետ իր գործողությունները համակարգելու կամ գոնե առանց նրանց կողմից գիտակցված թույլտվություն ստանալու»,- հավելել է նա։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել