Ստորգետնյա ցնցումներ՝ Իրանի Ֆորդո միջուկային օբյեկտի տարածքում
 |1lurer.am|
10:13 - 16 հունիսի, 2025

Ստորգետնյա ցնցումներ՝ Իրանի Ֆորդո միջուկային օբյեկտի տարածքում |1lurer.am|

1lurer.am: Իրանական ատոմային Ֆորդո օբյեկտի տարածքում 2․5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել, հաղորդում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումներն արձանագրվել են հունիսի 15-ի երեկոյան։

Ֆորդոյի գործարանը ստորգետնյա միջուկային օբյեկտ է, որ տեղակայված է Իրանի կենտրոնական հատվածի Ղոմ քաղաքից ոչ հեռու՝ լեռնային թունելներում։ Ավելի վաղ Իրանում հայտարարել էին միջուկային օբյեկտի շրջանում Իսրայեօի հրթիռակոծման հետևանքով պայթյունների մասին։

Tasnim-ի տվյալներով՝ օբյեկտը չի վնասվել։ Այդ մասին հայտարարել է նաև ԱԷՄԳ-ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել