armenpress.am: Այս ամառվա ընթացքում պետք է ապահովվի տրանսպորտում QR կոդով տոմսերի թղթային տարբերակի ամբողջական վերացումը։ Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Թղթային տարբերակով QR կոդերի վերացումը պետք է ապահովել այս ամառվա ընթացքում։ Հետևաբար՝ Telcell-ի մեր գործընկերների հետ հասկացեք, թե որ ամսվանից սկսած։ Ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակով այլևս չպետք է գործի»,-ասաց Ավինյանը։
comment.count (0)