Մեր նպատակն է տարածքային ամբողջականության վերականգնումն առանց պատերազմի. Գախարիա |shantnews.com|
11:22 - 07 սեպտեմբերի, 2019

Մեր նպատակն է տարածքային ամբողջականության վերականգնումն առանց պատերազմի. Գախարիա |shantnews.com|

shantnews.am: «Մենք պետք է համաձայնենք՝ մեր նպատակն է առանց պատերազմի վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը»: Ինչպես տեղեկացնում է Apsny.ge-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան:

Վերջինս նշել է՝ օկուպացված տարածքները մեր ներքին և արտաքին անվտանգության կարևորագույն հարցերից են:

«Դա միանշանակ փաստ է, և եթե թվում է, որ մենք ամեն օր գործում կամ աշխատում ենք այնպես, ասես մոռանում ենք այդ խնդրի մասին, ապա դա պետք է փոխել»,- ասել է նա:
Գախարիան ընդգծել է՝ բոլորը պետք է հասկանան, որ չեն կարող խոսել երկրի քաղաքացիական, քաղաքական և տնտեսական զարգացման մասին այնքան ժամանակ, քանի դեռ վերականգնված չէ երկրի տարածքային ամբողջականությունը:

Նա միևնույն ժամանակ նշել է՝ իրենց նպատակը երկրի տարածքային ամբողջականությունն առանց պատերազմի վերականգնելն է, դրա համար պետք է օգտագործել մնացած հասանելի ռեսուրսները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել