1lurer.am: Հյուսիս-հարավի՝ Երևանից դեպի Գյումրի գնացող հատվածում մեր գործերը բավականին լավ են ընթանում: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանի հարցին:
«Մենք պլանավորում ենք, որ եռաշերտ ասֆալտապատում իրականացված այդ ճանապարհը այս տարեվերջին արդեն ամբողջությամբ պատրաստ լինի: Վատագույն դեպքում մեզ այնտեղ կմնան գծանշման և կահավորման աշխատանքներ իրականացնել, որը կիրականացնենք գարնանը վաղ: Երևանի հատվածի մասով. մենք այնտեղ կապալառուի հետ կապված խնդիրներ ենք ունեցել: Այս պահին քննարկում ենք նաև այդ հատվածի շինարարությունը հնարավորինս շուտ վերսկսելու հարցը: Վերսկսելուց հետո դրա ավարտի մասով կկարողանամ ժամկետներ ասել: Մյուս հատվածներում աշխատանքները լայն թափով ընթանում են: Հիմնական հատվածներում արդեն ավարտված են, և կահավորման աշխատանքներ են ընթանում, և Լանջիկից դեպի Գյումրի հատվածը բաց է երթևեկության համար, չնայած այնտեղ որոշ աշխատանքներ կան իրականացնելու»,- նշեց նա:
comment.count (0)