Ես կողմ եմ, որ պիտի շահագործվի․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը՝ Ամուլսարի հանքի մասին
09:57 - 22 օգոստոսի, 2019

Ես կողմ եմ, որ պիտի շահագործվի․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը՝ Ամուլսարի հանքի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի շահագործման թեմայով։

- Պարո՛ն Ասատրյան, վերջին օրերին շատ է քննարկվում Ամուլսարի թեման։ Այս հարցում Ձեր դիրքորոշումը ո՞րն է։

- Շատ դժվար հարց եք տալիս։ Ես կողմ եմ, որ պիտի շահագործվի, որովհետև ելնելով իրենից բխող տարբեր խնդիրներից՝ ես կարծում եմ, որ ճիշտը շահագործելն է։ Իսկ մեր բողոքավոր թևը, ովքեր բողոքում են Ամուլսարի հետ կապված, ես խորհուրդ կտամ, որ հիմա համատարած Հայաստանով մեկ հրդեհներ են, և շատ խիստ կարևորություն կա և կարիք ժողովրդի, որպեսզի աջակցեն մեր ԱԻՆ-ի աշխատակիցներին, որպեսզի կարողանան դրա դեմն առնել։ Բնությունը նաև դրա մասին է, և անտառները վառվում են։ Խորհուրդ կտամ մասնակցել և իրենց անմիջական օգնությունը ցուցաբերել մեր անտառների պահպանմանը։ Այ դա ևս բնություն է։ Դրա մասով չենք խոսում, իսկ Ամուլսարի հետ կապված բոլորս դարձել ենք վերլուծաբան։ Խորհուրդ կտամ՝ ամեն մարդ իր գործով զբաղվի։

- Համաձայն չե՞ք այն պնդումներին, որ փորձաքննության եզրակացությունը մանիպուլյատիվ է ներկայացվել, ռիսկեր կան, և այդ ռիսկերը կառավարելի չեն։

- Ո՛չ, համաձայն չեմ, որովհետև կառավարությունը զբաղվում է դրանով, և ես չեմ կարծում, որ կառավարությանը ուղղակի խաբել հնարավոր է, որովհետև շահագրգիռ կողմերը, նաև կառավարության ներկայացուցիչները զբաղված են դրանով, և բոլորին էլ հետաքրքիր է, որ մեր բնությունը պահպանվի, և ոչ մի բան չխոչընդոտի մեր բնության գոյությանը։ Իսկ այն, ինչ որ կա փաստարկներով, ես վստահում եմ վարչապետին և իր խոսքին, իր ներկայացրած փաստարկները ինձ համոզիչ են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել