ՍԴ-ն ընդունել է մի որոշում, որը տարբեր կերպ է ընկալվում |lragir.am|
06:19 - 12 սեպտեմբերի, 2019

ՍԴ-ն ընդունել է մի որոշում, որը տարբեր կերպ է ընկալվում |lragir.am|

lragir.am։ Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը

Պարոն Վարդանյան, Քոչարյանի գործով ՍԴ որոշումից հետո տարբեր կարծիքներ են հնչում, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ, քանի որ լեգիտիմ չեն այդ կառույցի և ղեկավարը, և անդամները։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ լեգիտիմ չեն ՍԴ-ի որոշումները։

Նախ՝ այս դիմումի ընդունման շեմը, իմ կարծիքով, չէր հաղթահարվել, և ՍԴ-ն այն չպետք է վարույթ ընդուներ։ Երկրորդ՝ այն հանգամանքը, որ ՍԴ-ն դիմումի առկայության պարագայում առ այն, որ որոշ դատավորներ ի վիճակի չեն քննելու այս գործը, այսինքն՝ անհնարին է նրանց մասնակցությունը գործի քննությանը, քանի դեռ դրան ՍԴ-ն չի անդրադարձել և այդ դատավորների մասնակցությամբ է այդ որոշումը կայացվել, զգալիորեն իջեցնում է վստահելիությունը այդ որոշման նկատմամբ՝ կասկածի տակ դնելով դրա լեգիտիմությունը։

Ի՞նչ պետք է հաջորդի սրան, ի՞նչ անելիք ունի Ազգային ժողովն այս պայմաններում։

Խորհրդարանն ունի որոշակի լիազորություններ և քաղաքական, և իրավական դաշտում։ Մասնավորապես ՍԴ դատավորների նշանակման, ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման հետ կապված լիազորությունները սահմանված են Սահմանադրության մեջ։ Մնացած հարցերը կախված են նրանից, թե ինչ իրավիճակի կբախվենք և որ ճանապարհով ենք շարժվելու։

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի առաջարկած երեք տարբերակները խորհրդարանը քննարկո՞ւմ է։ 

Այս հարցի հասցեատերը երևի թե ես չեմ, ճիշտ կլինի, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանի այդ հարցին։ Այն, որ Վահե Գրիգորյանի նամակը հասցեագրված է նաև ԱԺ-ին և մանրամասն ուսումնասիրվում է մեր կողմից, սա փաստ է։ Այն ուսումնասիրվել է։

Այդ առաջարկներից ո՞րն է ավելի ընդունելի։

Վահե Գրիգորյանը մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք քննարկման ենթակա են։

Դուք ՍԴ խնդրի լուծման ի՞նչ տարբերակ ունեք։

Ես շատ տարբերակներ ունեմ, բայց դրանք մինչև չքննարկեմ իմ գործընկերների հետ, կարծում եմ՝ սխալ կլինի դրանց մասին բարձրաձայնելը։

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել