Սամվել Կարապետյանի նպատակը պետությանը և եկեղեցուն հաշտեցնելն էր․ փաստաբան
 |factor.am|
17:06 - 19 հունիսի, 2025

Սամվել Կարապետյանի նպատակը պետությանը և եկեղեցուն հաշտեցնելն էր․ փաստաբան |factor.am|

factor.am: Երեկ 2 ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել կալանքի որոշումը։ 

Factor TV-ի հետ զրույցում Կարապետյանի պաշտպաններից Լիանա Գասպարյանը որոշ մանրամասներ հայտնեց մեղադրանքի, դրա վերաբերյալ Սամվել Կարապետյանի դիրքորոշման ու դատարանի որոշման մասին։

-Տիկին Գասպարյան, դատարանը Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը  որպես խափանման միջոց ընտրելիս ի՞նչ հիմքեր է նշել։

-Դատարանն արձանագրել է ինչպես հիմնավոր կասկածի առկայությունը, այնպես էլ կալանքի հիմքերը։

-Ինչո՞վ է հիմնավոր կասկածի առկայության հանգամանքը բացատրել քննիչը։

-Դատարան ներկայացված այն նյութերով, որոնք բոլորիս համար տեսանելի են։

-Կարապետյանը միայն մեղադրանքի վերաբերյալ է՞ դիրքորոշում հայտնել, թե՞ ցուցմունք  է տվել և մանրամասներ հայտնել։

-Դիրքորոշում է հայտնել, որ մեղադրանքը չի ընդունում, ցուցմունքի հետ կապված չեմ  ցանկանում մեկնաբանություն տալ, բայց ցուցմունքը վերաբերել է ամբողջ տեսանյութին, որը բոլորիս համար հասանելի է։

-Տեսագրության մեջ Սամվել Կարապետյանն ասում է, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան, ինքն իր ձևով է մասնակցելու այս ամեն ինչին։ Ի՞նչ նկատի ուներ Կարապետյանը, ինչի՞ն էր մասնակցելու, ինչ ձևով էր մասնակցելու։

-Այդ արտահայտության տակ որևէ միտում չկա, Կարապետյանն այն  կարծիքին է, որ դա ընդամենը երկու կողմերի միջև եղել է հաշտության կոչ։ Եթե հաշտության չգան, իր միջոցներով կփորձի երկու կողմերին բերել հաշտության։

-Այսինքն՝ Սամվել Կարապետյանի  նպատակն էր՝ պետությանը և եկեղեցուն հաշտեցնե՞լը։

-Այո՛։ -Տեսանյութի հրապարակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ գրառումն է կատարել, մեջբերում եմ․ «ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։

Դատական  նիստին այս մասին քննարկում եղե՞լ է այն համատեքստում, որ դա կարող է դիտարկվել որպես գործը քննող դատավոր Արտակ Կարապետյանի նկատմամբ ազդեցության փորձ։

-Զերծ կմնամ այդ մասին խոսել։ Մենք ընդամենը իրավական դաշտում փորձել  և արել ենք ամեն բան, որպեսզի ապացուցենք, որ մեղադրանքն ակնհայտ ապօրինի է և շինծու։ Մնացածի մասով՝ որևէ արձագանք տալ չեմ կարող։

-Ասացիք,  որ դատարանն արձանագրել է կալանքի հիմքերը։ Օրինակ՝ փախուստի ռիսկ արձանագրե՞լ է դատարանը։

-Քանի որ դատական ակտը  և վարույթի  նախաքննությունը գաղտնի են, ես  չեմ կարող բացել շատ հանգամանքներ, բայց այ՛ո, այդ հիմքն արձանագրված է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել