azatutyun.am: Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը բացառում է, որ Ամենայն Հայոց կաթողիոսը կընկրկի ու կհեռանա վեհարանից:
«Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետապնդումները հանգեցնեն Վեհափառի հրաժարականին, եպիսկոպոսը պատասխանեց. «Նման բան բացառվում է»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Գարեգին Երկրորդ կաթողիկոսը պետք է լքի վեհարանը, Գուգարաց թեմի առաջնորդն ասաց. «Դա ցնորամտություն է: Վեհարանը կեցավայր է, որևէ մեկն իրավունք չունի այնտեղ մուտք գործել:
Խոսում եք մի մարդու մասին, որին գնահատական տալն ապաշնորհություն է»:
Մի խումբ հոգևորականներ են եկել դատարանի մոտ՝ որպես աջակցություն գործարար Սամվել Կարապետյանին, որը քննում է նրա կալանքի միջնորդությունը: Այստեղ է նաև կաթողիոսի եղբայրը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների:
«Ես այստեղ եմ, որ փոխանցեմ ռուսաստանաբնակ հարյուր հազարավոր հայորդիների զորակցությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեպաշտ հայորդիների աղոթական զորակցությունը», - նշեց նա:
Հիշեցնենք, որ նախօերին Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցություն էր հայտնել՝ նշելով․ «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Նիկոլ Փաշինյանը կոշտ գրառումներով էր արձագանքել գործարարի հայտարարությանը՝ նշելով․ «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
Այս հայտարարությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց Կարապետյանի առանձնատանը։ Ուշ գիշերին արդեն Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ դուրս է եկել տնից և հեռացել մեքենայով։ Այնուհետև հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար:
comment.count (0)