armenpress.am: Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, թե ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը՝ գիշերային հարվածներ հասցնելով երեք օբյեկտների:
Ինչպես փոխանցում է BBC-ն, Հեգսեթը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարիներ շարունակ հետևողական հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ստանա, ինչով էլ պայմանավորված են եղել հարվածները
Ամերիկացի գեներալ Դեն Քեյնն էլ հայտնել է, որ ԱՄՆ-ն օգտագործել է 75 միավոր բարձր ճշգրտության կառավարվող զենք, այդ թվում ՝ 14 հզոր ներթափանցող սարքեր, որոնք հայտնի են նաև որպես «բունկեր ոչնչացնողներ»:
Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից հարվածներն անսպասելի չեն եղել, և միջուկային օբյեկտները նախօրոք տարհանվել են:
comment.count (0)