azatutyun.am: ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ վաղը կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում՝ «Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակի» պատճառով։
Ավելի վաղ գործակալությունը հայտարարել էր, թե ԱՄՆ-ի կողմից Իրանի երեք միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո «ճառագայթման մակարդակի աճ» չի գրանցվել։
«Գործակալությունը լրացուցիչ գնահատականներ կտրա Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ, երբ ավելի շատ տեղեկություններ հասանելի դառնան», - հայտարարել էր ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը ։
comment.count (0)