«ԱՄՆ-ը չի պատերազմում Իրանի հետ, այլ նրա միջուկային ծրագրի»․ ԱՄՆ փոխնախագահ
19:12 - 22 հունիսի, 2025

«ԱՄՆ-ը չի պատերազմում Իրանի հետ, այլ նրա միջուկային ծրագրի»․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսը կարճ հարցազրույց է տվել NBC News-ին՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները չի պատերազմում Իրանի հետ։

«Մենք պատերազմում ենք նրա միջուկային ձգտումների դեմ», - նշել է Վենսը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն վստահ է, թե «կործանել է Իրանի միջուկային ծրագիրը»։

Փոխնախագահը նաև արձագանքել է Դոնալդ Թրամփի հասցեին հնչած քննադատությանը՝ նշելով, որ «ճշմարտությանը չի համապատասխանում» այն պնդումը, թե ռազմական գործողություն սկսելը ԱՄՆ նախագահի լիազորությունների սահմաններում չէ։ Այդ հարցը ավելի վաղ բարձրացրել էր Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը։

Վենսն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները հիմա աշխատում են «Իրանի միջուկային ծրագիրը մշտապես ապամոնտաժելու ուղղությամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել