Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները  կունենան երկարատև հետևանքներ․ Իրանի ԱԳՆ
10:14 - 22 հունիսի, 2025

Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները կունենան երկարատև հետևանքներ․ Իրանի ԱԳՆ

«Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները խիստ վրդովեցուցիչ են և կունենան երկարատև հետևանքներ», - այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, նշելով՝ ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետություն պետք է տագնապի մատնվի այս «ծայրահեղ վտանգավոր, ապօրինի և հանցավոր վարքագծի կապակցությամբ»։

«Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ լինելով, լրջորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT)՝ հարձակվելով Իրանի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա», - գրել է նա X-ի իր էջում։

Նա նաև նշել է, որ Իրանը համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և դրույթների՝ պահպանում է բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերը և ժողովրդին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել