Երևանում կկայանա միջազգային գիտաժողով՝ նվիրված գիտաչափությանը
15:14 - 23 հունիսի, 2025

Երևանում կկայանա միջազգային գիտաժողով՝ նվիրված գիտաչափությանը

Երևան, Հայաստան - 2025 թվականի հունիսի 23-26-ը Երևանում կանցկացվի Գիտաչափության և ինֆորմետրիկայի 20-րդ միջազգային գիտաժողով՝ «Ուրվագծելով ապագան. նոր հորիզոններ գիտաբանության մեջ» խորագրով։ Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի կողմից՝ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ։

Գիտաժողովը կհամախմբի առաջատար գիտնականների,  քաղաքականություն մշակողների և գիտաչափության ոլորտի շուրջ 250 մասնագետների աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու ժամանակակից գիտության զարգացման միտումները, տվյալահեն քաղաքականության մշակման գործիքները, արհեստական բանականության դերը և գիտական համագործակցության նոր մոդելները։

Այս նշանակալի միջոցառումը կարևոր հարթակ է հայաստանյան գիտական համայնքի և քաղաքականություն մշակողների համար՝ խթանելու միջազգային համագործակցությունը, բարձրացնելու հայաստանյան գիտության տեսանելիությունը և նպաստելու գիտական միջավայրի զարգացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել