factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու, գրում է թուրքական NTV-ն: Նշվում է, որ Էրդողանն այսօր երեկոյան՝ ժամը 23:30-ին, կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Երկօրյա գագաթնաժողովը, որտեղ կքննարկվեն Եվրոպայի անվտանգության և պաշտպանության ծախսերը, ենթադրվում է, որ կլինի ամենակարևոր հանդիպումը Սառը պատերազմից ի վեր։
Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 հակաօդային պաշտպանության համակարգ գնելու որոշումից հետո։ Այս որոշումից հետո ԱՄՆ-ն արգելափակել է Թուրքիայի կողմից F-35 կործանիչների գնումը։
Bloomberg-ի տվյալներով՝ Էրդողանը կփորձի համոզել Թրամփին վերացնել արգելքը՝ երաշխիքներ տալով, որ C-400 համակարգը կօգտագործվի վերահսկվող եղանակով։
Թուրքիան պնդում է, որ F-35-երի գնումը թույլ կտա իր բանակին գործել ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ համատեղ և կբարձրացնի զսպման ուժը դաշինքի հարավարևելյան թևում։
Bloomberg-ին տված աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել 40 հատ F-35 և 40 F-16։
Նշվում է, որ Անկարան ցանկանում է ստանալ GE Aerospace-ի կողմից արտադրված F110 և F404 շարժիչներ, որոնք օգտագործվում են ԱՄՆ-ում արտադրված կործանիչներում, ինչպես նաև Թուրքիայի երկշարժիչ KAAN կործանիչում և Hürjet ուսումնական ինքնաթիռներում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
comment.count (0)