Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ բերման ենթարկվեց իր տան բակից: Իրվապահները կնքեցին նրա կեցավայրը:
Բերման ենթարկվեցին նաև Հրայր սարկավագը և Մովսեսը:
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ Գալստանյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե:
«Բագրատ Գալստանյանն այս պահին ձերբակալված է համարվում»,- ասաց փաստաբանը:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», և այս դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։
Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
comment.count (0)