Ես կողմ եմ, որ Ստամբուլյան կոնվենցիայում առկա հիմնախնդիրներին լուծումներ տրվեն. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր |tert.am|
15:16 - 01 օգոստոսի, 2019

Ես կողմ եմ, որ Ստամբուլյան կոնվենցիայում առկա հիմնախնդիրներին լուծումներ տրվեն. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր |tert.am|

tert.am: Պատգամավորներն ամենօրյա շփումներ ունենալով հասարակության անդամների հետ՝ արտահայտել են ժողովրդի մտահոգությունները ու փորձել են ստանալ մասնագիտական պարզաբանումներ կոնվենցիայի դրույթների, կոնվենցիայի նպատակահարմարության, հետագա իրավակարգավորումների վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նշենք, որ այսօր «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է իրականացրել Ստամբուլյան կոնվենցիայի թեմայով: Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Արմեն Խաչատրայնը լրագրողներին պատմեց, որ քննարկումը զուտ մասնագիտական էր. «Որպես իրավական փաստաթուղթ, կարծում եմ, մեկ օր չէ, որ պետք է հատկացնենք դրա բովանդակային մասի քննարկմանը»:

Հարցին՝ նախարարին հաջողվե՞ց համոզել «Իմ քայլը» խմբակցության անդամներին կողմ քվեարկել Կոնվենցիային, Խաչատրյանն ասաց՝ ինքն ունի իր պատկերացումները, իսկ թե ինչ կարծիք ունեցան խմբակցության անդամները նախարարի պարզաբանումներից հետո, չի կարող ասել. «Տարբեր մարդիկ տարբեր ընկալումներ ու պատկերացումներ կարող են ունենալ, ինչը նորմալ է»:

Շարունակությունը՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել