ՊՆ-ն պետք է պարզի, թե ինչի հետևանքով տեղի ունեցավ այս սադրանքը, միջադեպեր եղել են ու լինելու են. ՔՊ-ական պատգամավոր |news.am|
12:59 - 13 փետրվարի, 2024

ՊՆ-ն պետք է պարզի, թե ինչի հետևանքով տեղի ունեցավ այս սադրանքը, միջադեպեր եղել են ու լինելու են. ՔՊ-ական պատգամավոր |news.am|

news.am: Հայաստանի ՊՆ-ն այնքան տեղեկատվություն է տրամադրում, որքան անհրաժեշտ է ժողովրդին, որ տեղեկացված լինի, եւ այնքան, որ չխախտի մեր անվտանգային խնդիրները, մեր անվտանգային հարցերում խնդիրներ չառաջացնի: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ կոչ անելով հետեւել ՊՆ լրատվականին:

«Ես հորդորում եմ բոլոր համայնքաի ղեկավարներին, վարչական պատասխանատուներին ավելորդ տեղեկատվություն չտալ, մտքեր չտալ, խառը լուրեր չհայտնել, եւ բոլորս առաջնորդվենք ՊՆ-ի պաշտոնական տեղեկություններով: Այդքան բան»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել