Թրամփը հայտնել է, որ քննարկում է Վենեսուելան շրջափակելու հարցը |news.am|
05:52 - 02 օգոստոսի, 2019

Թրամփը հայտնել է, որ քննարկում է Վենեսուելան շրջափակելու հարցը |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ իր վարչակազմը քննարկում է Վենեսուելայի դեմ շրջափակում մտցնելու հարցը: Վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը հինգշաբթի Սպիտակ տան Հարավային մարգագետնում Օհայո նահանգ թռչելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին, հայտնում է «Սի-սփեն» հեռուստաալիքը:

Թրամփին հարցրել են՝ ամերիկյան իշխանություններն արդյոք քննարկո՞ւմ են Բոլիվարական Հանրապետության դեմ «շրջափակում եւ մեկուսացում» սահմանելու հարցը՝ հաշվի առնելով «օգնության այն ծավալը, որը ստանում» է Կարակասը Մոսկվայից, Թեհրանից եւ Պեկինից: «Այո, ես քննարկում եմ»,- պատասխանել է Թրամփը՝ իր ասածը չպարզաբանելով:

Վենեսուելան բախվում է տնտեսական մեծ դժվարությունների, որոնք խորացնում են ԱՄՆ պատժամիջոցները: Հուլիսի 5-ին Ժնեւում ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը հայտարարել էր, որ «վերջին տնտեսական պատժամիջոցները է՛լ ավելի են խորացնում տնտեսական ճգմնաժամի հետեւանքները՝ հաշվի առնելով, որ արտասահմանյան եկամուտների մեծ մասը ստացվում է նավթի արտահանումից եւ մեծապես կապված է ԱՄՆ շուկայի հետ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել