armenpress.am։ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այն կարծիքին Է, որ Ուկրաինան մոտ ապագայում չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այդ մասին նա հայտարարել Է «Նովոյե վրեմյա» հրատարակությանը տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ այժմ դա հնարավոր չԷ: Եվ դա այն պատճառով, որ ՆԱՏՕ-ն կոնսենսուսային կազմակերպություն Է, եւ ես չեմ կարծում, որ դուք կոնսենսուս կունենաք: Կարծում եմ, այժմ դժվար կլինի կոնսենսուսի հասնել նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցության Գործողությունների ծրագիր ստանալու հարցում»,- ասել Է նախկին պետքարտուղարը: Դրա հետ մեկտեղ Ռայսը նշել Է, որ Ուկրաինան կարող Է դաշինքին մերձենալ նույնիսկ առանց պաշտոնական համաձայնագի: Նրա կարծիքով՝ դրան կարող Է նսպաստել Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
comment.count (0)