Բա ես է՞դ մարդն եմ, որ հրաման տամ՝ կրակել ցուցարարների վրա. Սամվել Կարապետյան |armlur.am|
11:48 - 07 օգոստոսի, 2019

Բա ես է՞դ մարդն եմ, որ հրաման տամ՝ կրակել ցուցարարների վրա. Սամվել Կարապետյան |armlur.am|

armlur.am: BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին։ Ըստ այդմ՝ Մարտի 1-ի գործի վերաբերյալ ձեռք բերված Հատուկ քննչական ծառայության փաստաթղթերով՝ ցուցարաների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։

Հրապարակման մեջ հիշատակվում է նաև, որ BBC-ի տրամադրության տակ հայտնված քննչական փաստաթղթերում կան Հայաստանի երկու նախկին նախագահներ և երկու ազդեցիկ գործարար պատգամավորներ։
Մինչդեռ ArmLur.am-ի հետ զրույցում Սամվել Կարապետյանը հերքեց հրաման արձակելու մասին լուրերը՝ խոստանալով ավելի ուշ ուսումնասիրել հրապարակումը և մեկնաբանել այն:

-Տեղյակ եմ հրապարակման մասին, բայց չեմ ուսումնասիրել: Բա ես ո՞վ եմ, որ հրաման տամ: Է՜: Բա ես է՞դ մարդն եմ, որ հրամանամ տամ՝ կրակել ցուցարարների վրա: Ինձ տեղեկացրել են, որ նման հրապարակում է եղել, բայց ես այս պահին շատ զբաղված եմ՝ Համահայկական խաղերի հետ կապված: Վերջացնենք, փաստաթուղթը կուսումնասիրեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել