ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի գործով ճանաչել է Դավիթ Մաթևոսյանի իրավունքների խախտումները
13:25 - 10 հոկտեմբերի, 2019

ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի գործով ճանաչել է Դավիթ Մաթևոսյանի իրավունքների խախտումները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մաթեւոսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

«Չթերագնահատելով այս վճռի կարևորությունը կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ այդուհանդերձ պետք է փաստենք, որ արդարադատությունը ինքնիշխան ազգերի մենաշնորհն է, իսկ նրանք, ովքեր արդարադատություն մուրում են միջազգային/վերազգային կառույցներում՝ երբեք չեն ունենա արդարադատություն»,- գրել է Շուշանյանը: Հիշեցնենք, որ Դավիթ Մաթևոսյանին մեղավոր էր ճանաչել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար: Նա 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել: ՄԻԵԴ վճռով՝ ՀՀ կառավարությունը պարտավոր է Դավիթ Մաթևոսյանին տրամադրել 13 հազար 200 եվրոյի փոխհատուցում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել